Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեն ստացել է 1 տրիլիոն 574 միլիարդ դրամից ավելի եկամուտ, որը կազմվել է հիմնականում հարկերից ու տուրքերից։
Հիմնական հարկատեսակների պատկերը հետևյալն է․
- ԱԱՀ – 487.9 մլրդ դրամ, աճը՝ 24.4%
- Եկամտային հարկ – 412.5 մլրդ դրամ, աճը՝ 10%
- Շահութահարկ – 303.5 մլրդ դրամ, աճը՝ 19.1%
- Ակցիզային հարկ – 80.8 մլրդ դրամ, աճը՝ 20.8%
- Սոցիալական վճարներ – 67.3 մլրդ դրամ, աճը՝ 15.1%
- Շրջանառության հարկ – 52.9 մլրդ դրամ, աճը՝ 26.3%
- Պետական տուրքեր – 48.8 մլրդ դրամ, աճը՝ 19.2%
- Մաքսատուրքեր – 42.9 մլրդ դրամ, աճը՝ 0.6%
Միևնույն ժամանակ արձանագրվել է անկում․
- Բնապահպանական և բնօգտագործման վճարներ – 33 մլրդ դրամ, նվազում՝ 62.3%
- Այլ հարկեր – 45.1 մլրդ դրամ, նվազում՝ 1.9%

