Հուլիսի 26-ին, ժամը 18:00-22:30, Հանրապետության հրապարակում կանցկացվի ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառման ընթացքում Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն։
Ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ
Ժամը 18:00-22:30 – Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը կփակվի։
Ժամը 18:00-19:30 – Կկայանա հանդիսավոր երթ՝
Մատենադարան → Մաշտոցի պողոտա → Սայաթ-Նովա փողոց → Աբովյան փողոց → Հանրապետության հրապարակ։Ժամը 18:30-20:30 – Կանցկացվի Ջահակիրների մրցավազք՝
Եռաբլուր → Իսակովի պողոտա → Արգիշտիի փողոց → Իտալիայի փողոց → Վազգեն Սարգսյան փողոց → Հանրապետության հրապարակ։Քաղաքացիներին հնարավորության դեպքում խուսափել նշված ժամերին տվյալ հատվածներով երթևեկելուց և նախապես պլանավորել իրենց երթուղիները։
Տեղեկատվությունը տրամադրել է Երևանի քաղաքապետարանը։

