Նորվեգիայի աշխարհում ամենախոշոր՝ 2 տրիլիոն դոլար արժողությամբ հարստության հիմնադրամը հայտարարել է, որ դուրս է գալիս ամերիկյան Caterpillar ընկերությունից և հինգ իսրայելական բանկերից։ Վերջիններս են՝ Hapoalim, Leumi, Mizrahi Tefahot, First International Bank of Israel և FIBI Holdings։
Նորվեգիայի կենտրոնական բանկի կառավարման ներքո գործող հիմնադրամը պարզաբանել է, որ նշված ընկերությունները անթույլատրելի ռիսկերով նպաստում են մարդու իրավունքների խախտումներին ռազմական հակամարտությունների պայմաններում։ Մասնավորապես, Caterpillar-ի բուլդոզերներն օգտագործվում են իսրայելական իշխանությունների կողմից՝ Պաղեստինում բնակավայրերի քանդման համար, ինչը հիմնադրամի էթիկայի խորհուրդը գնահատել է որպես միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում։
Աղբյուրը՝ Reuters

