2025-2026 թվականներին Նորվեգիան կշարունակի օգնել Ուկրաինային. կհատկացվի 8,45 միլիարդ դոլար: Այս մասին Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։
Նա հավելել է, որ Նորվեգիան կաջակցի երկու «Պատրիոտ» համակարգերի մատակարարմանը, որոնք անձամբ նաև համաֆինանսավորում է, հաղորդում Է ՈւՆԻԱՆ-ը:
Յոնաս Գահր Ստյորեն ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության հիմնական երաշխիքը նրա պաշտպանական կարողությունների ամրապնդումն է։

