Նոբելյան կոմիտեն պետք է Թրամփին ճանաչի որպես բոլոր ժամանակների Նոբելյան խաղաղության մրցանակի ամենաակնառու թեկնածու։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ 6 ամսում 6 պատերազմ է ավարտել։ Վերջին շրջանի նրա գործողությունները առիթ են հանդիսացել, որ մի շարք քաղաքական գործիչներ խոսեն նրան Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին։
Թրամփն իր հերթին այսօր անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և նշել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին լիովին անմեղ չէ։
«Տանգոյի համար երկուսն են հարկավոր»,-նշել է Թրամփը։

