Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկյացնող այլ հարցերի շուրջ։
ABNews
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության կյանքի կոչման հարցեր
Լուրեր | 2026/04/14 12:26

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/11 11:49
Ով է իրականում տուժել հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումներից․ Ռուսպրոդսոյուզի գնահատականը
Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գործնականում չեն ազդել ռուսաստանյան շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար, РИА Новости-ին հայտարարել է Ռուսպրոդսոյուզի գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։«Ռուսաստանյան շուկայի վրա այս սահմանափակումները գործնականում չեն ազդել՝ ոչ տեսականու, ոչ էլ գների վրա։ Ավելի շուտ, հիմնական հարվածը հասել է հայ արտադրողներ...

Լուրեր | 2026/10/09 19:19
Հոկտեմբերի 9-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԷլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը հոկտեմբերի 8-ի դրությամբ (ՊԵԿ)Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմում է 862 հատ (օգտագործվել է 75%-ը), իսկ դիլեր չհանդիսացողներինը՝ 204 հատ (օգտագործվել է 99%-ը):Հայաստանն ընդգրկվել է ամենաազատ 40 երկրների շարքում«Աշխարհի տնտեսական ազատությունը» ամենամյա զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը՝ ապահովելով բարձր դիրքեր...

Լուրեր | 2026/10/09 18:39
Վաղվանից ուժի մեջ կմտնի հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների ԵՄ կարգավորումը
Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումն այսօր հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում և վաղն ուժի մեջ կմտնի: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից

Լուրեր | 2026/10/09 18:38
American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում
Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը նախատեսում է հաջորդ տարվանից SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ներդնել իր հիմնական նավատորմի ավելի քան 1000 ինքնաթիռում

