Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
«1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի դրվեց հետեւյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս» եւ մեր ժողովրդի, ընտրողների 94 տոկոսը պատասխանեց «այո» եւ այսպիսով հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։
Հանրաքվեին մասնակցած եւ անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։
Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում եւ հոգում։
2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը, եւ մեր պարտքն է նախ փայփայել, ապա եւ իրականություն դարձնել այն։
Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել եւ սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլեւս երբեք բաց չթողնելու մասին։
Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ եւ երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում։ Ու մենք՝ բոլորս, սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հայրություն ու մայրություն պիտի անենք նրան։ Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես, եւ այդ ղեկը մենք մեր ձեռքից այլեւս երբեք չպիտի բաց թողնենք։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։
ABNews
Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես. Նիկոլ Փաշինյան
Լուրեր | 2025/09/21 06:05

Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ եւ երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/19 11:08
Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,5 հազար
2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն։Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,5 հազար դոլար, որից 95,5 հազար դոլարը բաժին է ընկել սեպտեմբերին։Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջ...

Լուրեր | 2026/10/19 11:05
Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը
ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմա...

Լուրեր | 2026/10/19 11:03
Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվեն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը և ՄԱԶԾ (UNDP) Նորարարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը Դիլիջանում հանդիպել են «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներին։ Դասընթացը կրում էր «Ապագայի հմտություններ» խորագիրը և կազմակերպվել էր «8.18 Քոնսալթինգ» ընկերության կողմից:Ինչու է դա կարևոր. Ծրագիրն...

Լուրեր | 2026/10/19 11:01
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր. վարչապետ
COP17-ի առաջին օրերի արդյունքներով և նաև հետահայաց նայելով այս տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր, և սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար և շատ էական ձ...

