Քիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի հետ վայելում է Վենետիկը: Աստղը եղել է Սուրբ Ղազար կղզում և իր հետևորդների հետ կիսվել այնտեղի հայկական ժառանգությամբ:
«Հայկական կղզի Վենետիկում»,-ինստագրամյան «սթորի» բաժնում տեղադրված լուսանկարներից մեկը մակագրել է Քարդաշյանը: Նա նաև ցուցադրել է պատմական նշանակություն ունեցող հայերեն ձեռագրեր ու արտեֆակտներ:






