Եթե գուգլում փնտրեք՝ «ինչպես բարձրացնել արտադրողականությունը», ձեզ կառաջարկեն տասնյակ հոդվածների, որոնք խոստանում են՝ «Ահա 10 պարզ հնարք, որոնք կբարձրացնեն քո թիմի արտադրողականությունը»։
Բայց խնդիրն այն է, որ այդ «խորհուրդները» հաճախ իրար հետ որևէ կապ չունեն։ Դրանք առանձին փոքր քայլեր են, ոչ թե համակարգ, որը կարող է իրականում շարժել կազմակերպությունը դեպի արդյունավետություն։
Այսօր փորձենք այլ ճանապարհով՝ հասկանալ, ինչ է իրական արտադրողականությունը, ինչպես է այն չափվում, և ինչ կարող են անել HR-ը ու ղեկավարները՝ ստեղծելու համար արտադրողական մշակույթ։
Ի՞նչ է արտադրողականությունը և ինչո՞ւ պետք է այն չափել
Շատ կազմակերպություններ երբեք չեն կարողանում հստակ ձևակերպել՝
ինչն է իրենց արտադրողական դարձնում։
Գործարանային միջավայրում ամեն ինչ պարզ է՝ որքան արտադրանք է ստացվում որոշակի ժամանակում։ Բայց այսօր, երբ աշխատակիցների մեծ մասը ոչ թե բանական ապրանք է արտադրում, այլ՝ ծառայություն չափումները դառնում են անորոշ։
Մեկ տարբերակ է հաշվարկել՝ կազմակերպության եկամուտը՝ բաժանած աշխատանքի ժամերին։ Այսինքն՝ որքան քիչ ժամանակում ես ավելի շատ գումար ստեղծում, այնքան բարձր է արտադրողականությունը։
Սակայն այստեղ կա մի նրբություն։ Աշխատակիցը հաճախ գնահատում է իր «արդյունավետությունը» ըստ այն բանի, թե քանի գործ է ավարտել։
Բայց կազմակերպությունը նրա արտադրողական է համարում միայն այն դեպքում, եթե այդ գործերը արժեք են ստեղծում բիզնեսի համար։
Այլ կերպ ասած՝ շատ գործ անելը դեռ չի նշանակում օգտակար լինել։
Օգտակար ես, երբ այն, ինչ անում ես, բերում է արդյունք։
Եվ հենց այս պատճառով է, որ արտադրողականությունը չափելը կարևոր է։
Քանի որ եկամտի աճը՝ նշանակում է առողջ ու աճող բիզնես։
Ինչպես չափել արտադրողականությունը
Արտադրողականությունը չափելիս մի կենտրոնացիր պարզապես թվերի վրա, այլ՝ այն արդյունքների, որոնք քեզ մոտեցնում են կազմակերպության նպատակներին։
Օրինակ՝ դա կարող է լինել
* վաճառքի կամ եկամտի աճը,
* հաճախորդների բավարարվածությունը,
* կամ արտադրական ժամանակի կրճատումը։
Առաջին քայլը պարզելն է՝ ինչ ես չափելու և ինչու։
Ինչպե՞ս է ընտրված չափորոշիչը կապվում բիզնեսի ռազմավարական նպատակների հետ։
Որպեսզի քո մետրիկաները պատահական չլինեն, կարևոր է համագործակցել բիզնեսի ղեկավարների հետ և սահմանել հստակ նպատակային գործընթաց։
Այդ գործընթացը պիտի միավորի բոլոր բաժիններին՝ նույն ուղղությամբ աշխատելու և հստակ հասկանալու՝
ինչպես են նրանք չափելու իրենց առաջընթացը։
ABNews
Ինչու՞ ավելի շատ աշխատելը այլևս չի «աշխատում». ինչպես բարձրացնել թիմի արդյունավետությունը
Վերլուծություն | 2025/10/26 07:21

Օգտակար ես, երբ այն, ինչ անում ես, բերում է արդյունք։
Տարածել
Կարդացեք նաեւ

Վերլուծություն | 2026/10/14 17:38
15 հարց՝ կյանքի նպատակը բացահայտելու համար. որ կարևոր քայլն են բաց թողնում բոլորը
Դուք արդեն արել եք սա նախկինում. գտել եք կյանքի իմաստին վերաբերող հարցերի մի ցուցակ, թեյ եք պատրաստել, բացել նոթատետրը և ազնվորեն պատասխանել յուրաքանչյուրին: Մեկ ժամ անց ունեցել եք մտածված նախադասություններով լի էջ, բայց… ոչ մի գործնական քայլ: Հինգշաբթի օրը արդեն չէիք հիշում, թե ինչ էիք գրել, և ձեր շաբաթը ճշտությամբ կրկնում էր նախորդին, գրում է Lifehack-ը։Հարցերը չափազանց բարդ չէին: Դրանք սխալ տես...

Վերլուծություն | 2026/10/14 12:28
Ինչու են աճել երկրորդային բնակարանների գները Երևանում այս ամռանը
Հայաստանում երկրորդային անշարժ գույքի գները վերջին ամիսներին իսկապես աճել են։ Նկատվում է բարձր պահանջարկ, ինչը, բնականաբար, ուղղակիորեն ազդում է բնակարանների արժեքի վրա, գրում է Метры в драмах տելեգրամյան ալիքը։ Սակայն կա ևս մեկ կարևոր գործոն, որը շատերը հաշվի չեն առնում, մինչդեռ այն ևս էական ազդեցություն ունի գնագոյացման վրա։Խնդիրն այն է, որ նույն List.am կայքում բնակարանների արժեքը գրեթե միշտ նշ...

Վերլուծություն | 2026/10/13 13:45
Ինչ ռիսկերի առջև է կանգնած համաշխարհային տնտեսությունը․ ԱՄՀ զեկույցը
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր զեկույցի համաձայն՝ համաշխարհային տնտեսությունն առայժմ դիմանում է Մերձավոր Արևելքում պատերազմի և էներգակիրների գների աճի հետևանքներին, սակայն նոր ցնցումներին դիմակայելու հնարավորություններն աստիճանաբար նվազում են։ ԱՄՀ-ն 2026 թվականի համար պահպանել է գլոբալ աճի կանխատեսումը 3.1%-ի մակարդակում, իսկ 2027-ի համար բարձրացրել է մինչև 3.4%։Ինչու է դա կարևոր. Չնայած...

Վերլուծություն | 2026/10/13 11:18
Թվային ակտիվների շուկան աճել է 11%-ով․ ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար
Թվային ակտիվների համաշխարհային շուկան սեպտեմբերին աճել է 11%-ով՝ հասնելով 2,99 տրլն դոլարի՝ չնայած ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի բարձրացմանը և ամերիկյան կարգավորման շուրջ անորոշությանը։ Binance Research-ի հոկտեմբերյան զեկույցի համաձայն՝ շուկային աջակցող գործոններից մեկը բիթքոյնի սփոթ ETF-ներում 3,49 մլրդ դոլարի ներհոսքն էր։ Հայաստանի համար այս միտումները կարևոր են ֆինանսական տեխ...

