Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով։
Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Առևտրի շրջանառությունն աճել է 3,9 տոկոսով, շինարարությունը՝ 20,2 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 10,6 տոկոսով։
Փոխարենը արդյունաբերությունը կրճատվել է 9,8 տոկոսով։
Արտահանումը կրճատվել է 48,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 35,8 տոկոսով։

