Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ $175 միլիոն) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։
Կենտրոնական բանկից հայտնել են, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը եւ արտաքին ռիսկերից ապահովագրությանը։
Կենտրոնական բանկին առնչվող ԱՄՀ դրույթները ներկայացվում է ստորեւ.
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ-ն կարեւորում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր շրջանակի դերը գնաճը 3% նպատակին վերադարձնելու գործում։ Տվյալների վրա հիմնված տոկոսադրույքի քաղաքականությունը, լողացող փոխարժեքն եւ պահուստների բավարար մակարդակը շարունակում են պաշտպանել տնտեսությունը համաշխարհային ցնցումներից։
ՀՀ բանկային համակարգը գնահատվում է լավ կապիտալացված, իրացվելի եւ ընդհանուր առմամբ դիմացկուն՝ չնայած աճող վարկային ռիսկերը պահանջում են զգոնություն կարգավորող մարմնից։ Վերահսկողության շրջանակների ամրապնդումը, մակրոպրուդենցիալ գործիքակազմի ընդլայնումը եւ սթեյբլքոյնների կարգավորումը շարունակում են մնալ ֆինանսական կայունությունը պահպանելու գործում առաջնահերթություններ, մինչդեռ ավելի լայն կառուցվածքային բարեփոխումները նպաստում են կայուն, ներառական աճին»:
ABNews
Հայաստանը կրկին վարկ է վերցնում․ որ ուղություններով են ծախսվելու միջոցները
Լուրեր | 2025/12/04 07:45

ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/25 20:20
Օգոստոսի 25-ի կարևոր լուրերը
1. Խուզարկություններ և ձերբակալություններ. Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին ձերբակալվել ենՀակակոռուպցիոն կոմիտեն քննվող քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ է իրականացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների տներում:Գործընթացը. Ռոբերտ Քոչարյանը, նրա որդի Սեդրակ Քոչարյանը և ևս 4 անձ ձերբակալվել են: Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը շարունակվում է:Կոմիտեի հաղորդագրությունը. Ըստ...

Լուրեր | 2026/08/25 16:56
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով
2026 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.5%: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, նախորդ ամսվա համեմատ ՏԱՑ-ն աճել է 4.6%-ով:Տնտեսության ճյուղերի դինամիկանԴիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա հուլիսի համեմատ տնտեսության հիմնական ոլորտներն արձանագրել են հետևյալ ցուցանիշներ...

Լուրեր | 2026/08/25 16:41
Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը
63 կողմ, 24 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Կառավարության 2026 - 2031թթ. ծրագիրը:Հիշեցնենք, որ Ազգային ժողովում երկուշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը:

Լուրեր | 2026/08/25 16:33
ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, որքան այսօր․ վարչապետ
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, որքան այսօր է: Այս մասին իր եզրափակիչ ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից պետական պարտքի վերաբերյալ հնչեցված քննադատություններին:Դրամային պարտատոմսերն ու միջազգային ներդրողներըԿառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս նկատվում է միջազգային գործընկերների վստահության աննախադեպ աճ...

