ABNews

Հոկտեմբերի 21-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/10/21 19:19

Հոկտեմբերի 21-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի նախագրանցման առցանց հարթակը

    Հոկտեմբերի 31-ից «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքում կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման առցանց հարթակը, որը թույլ կտա նախապես ամրագրել օրը, ժամը, ընտրել գրասենյակն ու առցանց կատարել վճարումը:

  • Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը Վրաստան սոխ արտահանողների ցանկում

    2026 թ. հունվար-օգոստոսին Վրաստանը ներմուծել է ռեկորդային՝ 33,270 տոննա սոխ, որից 3,391 տոննան (834.8 հազ. դոլար) բաժին է ընկնում Հայաստանին՝ ապահովելով երկրորդ տեղը Ադրբեջանից հետո:

  • Հայաստանը՝ ռուսական հյութերի խոշորագույն ներմուծողների թոփ-3-ում

    2026 թ. առաջին 8 ամիսներին Ռուսաստանից արտահանված մրգային և բանջարեղենային հյութերի ներմուծման ծավալներով (ավելի քան 1,800 տոննա) Հայաստանն ընդգրկվել է լավագույն եռյակում՝ Ղազախստանից և Բելառուսից հետո:

  • ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր ազդեցությունը և գնահատականները (Գևորգ Պապոյան)

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ զեկույցը ուռճացված է, իսկ ստեղծված աշխատանքային խմբի հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու բացասական ազդեցությունը կգնահատվի մոտ 0.61%: Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև առկա տնտեսական վեճի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 3-ին:

  • National Geographic-ի անդրադարձը Հայաստանի արկածային զբոսաշրջությանը

    Հայտնի պարբերականն առանձնացրել է Անդրկովկասյան արահետի հայկական հատվածը (ավելի քան 800 կմ՝ Մեղրիից մինչև Արփի լիճ), որը Հայաստանը դարձնում է արշավային զբոսաշրջության գրավիչ ուղղություն:

Միջազգային լուրեր

  • Իլոն Մասկը՝ ԱԲ-ի գոյաբանական սպառնալիքների մասին

    Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կարող է գոյաբանական սպառնալիք դառնալ մարդկության համար՝ հավելելով, որ նախընտրում է լինել գործընթացի անմիջական մասնակիցը: Anthropic-ի, OpenAI-ի և Մասկի դիրքորոշումները հակադրվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տեխնոլոգիական գերազանցության ապահովման առաջնահերթությանը:

  • ԱՄՆ պետական պարտքը մոտեցել է 40.4 տրիլիոն դոլարի

    40 տրիլիոն դոլարի շեմը հատելուց հետո ընդամենը երկու ամսում ԱՄՆ պետական պարտքն աճել է ևս 400 միլիարդ դոլարով՝ սահմանելով նոր հակառեկորդ և բարձրացնելով պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

  • Ռուսաստանի ոսկու պաշարների վաճառքի ռեկորդային տեմպեր

    Բյուջեի դեֆիցիտը (7.3 տրլն ռուբլի) ծածկելու նպատակով ՌԴ Կենտրոնական բանկը շարունակում է ոսկու խոշորածավալ վաճառքը (սեպտեմբերին պաշարը կրճատվել է 6.2 տոննայով), ինչը ամենաարագ տեմպն է 1998 թվականից ի վեր:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը