Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և իր հերթին շնորհավորել Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հնդկաստանի բարեկեցության և զարգացման։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։
Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։
ABNews
Հնդկաստանի ու Հայաստանի վարչապետերը քննարկել են համագործակցության ընդլայնումը
Լուրեր | 2026/06/24 16:16

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/16 11:41
ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել․ վարչապետ
ՀՀ Կառավարության համար կենսաբազմազանության պաշտանությունը առանձնահատուկ թեմա է, և մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում մեր բնության նկատմամբ, որովհետև պիտի խոստովանեմ, որ ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտություն ենք ունեցել: Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացման ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«...

Լուրեր | 2026/10/16 11:05
Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթով
Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես եմ գալիս ելույթով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Լուրեր | 2026/10/16 11:02
Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է
ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է տեխնիկական խնդիրների պատճառով։«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված հնարավոր անհարմարությունների համար։Այս պահին քայլեր են ձեռնարկվում համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ»,- նշում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Լուրեր | 2026/10/16 11:00
Անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ․ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Նա ընդգծել է, որ տարածքների հնարավոր փոխանակման դեպքում անհրաժեշտ կլինի անցկացնել համաժողովրդական քվեարկություն (հանրաքվե)։Ինչու է դա կարևոր. Անկլավների խնդիրը սահմանազատման գործընթացի ամենազգայուն թեմ...

