ABNews

Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին. Hetq.am

Լուրեր | 2026/08/26 11:43

Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին. Hetq.am

Հայկական «Հայվեյզ» (Hayways) ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին եւ դրան փոխկապակցված ընկերություններին: Այս պատմության հիմքում հայկական փոխադրողի եւ ամերիկյան կողմի՝ արդեն մի քանի տարի ձգվող վեճն է:

«Հայվեյզը», որը ներկայում Հայաստանում միակ բեռնափոխադրող ավիաընկերությունն է, նախկինում կենտրոնացած էր ուղեւորափոխադրումների վրա: 2021-ի նոյեմբերին ընկերությունից «Հետքին» փոխանցել էին, որ արդեն իսկ կնքել են Boeing 737-800 տիպի օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ու գտնվում են ինքնաթիռի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։ Պայմանագիրը կնքվել է 2021-ի նոյեմբերի 30-ին:

Նույն տարվա դեկտեմբերին Boeing 737-800-ը տեխսպասարկման նպատակով տեղափոխվել էր Հորդանանի մայրաքաղաք Ամման: Ավելի ուշ այնտեղ էին մեկնել նաեւ հայկական «Քրոսս Թեքնիքս» ընկերության մասնագետները: Այս ընկերությունն զբաղվում է ավիացիոն տեխնիկական գործունեությամբ ու սպասարկում է «Հայվեյզի» բորտերը: «Հայվեյզի» տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ավելի ուշ մեզ պատմել էր, որ ինքնաթիռը նույնիսկ հասցրել էր իրենց ընկերության գույներով ներկվել: Հորդանանում տեխսպասարկում անցնելուց հետո սպասվում էր դրա ժամանումը Հայաստան եւ հայկական գրանցում ստանալը:

Օդանավի սեփականատերը իռլանդական Fly Aircraft Holdings Fourteen Limited-ն է, որի տերը մեկ այլ իռլանդական ընկերություն է՝ Fly Leasing Limited-ը։ Վերջինս էլ իր հերթին պատկանում է ամերիկյան խոշոր լիզինգատուի՝ Carlyle Aviation Partners-ին:

Այդուհանդերձ, 2022-ի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը եւ արեւմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ու վերջինիս ավիացիոն իշխանությունների պատասխան գործողությունները ազդեցին նաեւ «Հայվեյզի» այս գործարքի վրա:

Վերջին պահին Boeing 737-800-ի տերը չեղարկել էր գործարքը: Օ. Ստեփանյանը մեզ ավելի ուշ հայտնել էր, որ վարձատուի պատճառաբանությունը եղել է այն, թե իբր Ռուսաստանի դաշնակից հանդիսացող Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի նման կարող են բռնագրավել օդանավն ու արգելել դրա վերադարձը տիրոջը, ինչպես որ պատերազմից հետո շատ դեպքերում արել է Ռուսաստանը:

Խոչընդոտներ կային նաեւ ապահովագրության առումով, քանի որ արեւմտյան ապահովագրողները ռուս-ուկրաինական պատերազմից հետո շատ դեպքերում չէին ցանկանում գործ ունենալ դեպի Ռուսաստան թռչող օդանավերի հետ, ավելի կոնկրետ՝ ապահովագրության ծածկույթում ներառել հավանական պատահարները ՌԴ տարածքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը