ABNews

Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ

Լուրեր | 2026/09/30 15:37

Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ

Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։

Հանդիպման հիմնական շեշտադրումներն ու պայմանավորվածությունները․

  • Արդարադատության ոլորտի խորացում․ Քննարկվել են երկու երկրների միջև իրավական և արդարադատության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր։

  • Արբիտրաժ և վեճերի լուծում․ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների (ADR), մասնավորապես՝ արբիտրաժի ինստիտուտի զարգացման ուղղությամբ։

  • Փորձի փոխանակում․ Նախանշվել է խթանել Հայաստանի և ԱԱԷ-ի արբիտրաժային կենտրոնների միջև ուղիղ համագործակցությունն ու մասնագիտական փորձի փոխանակումը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը