ABNews

Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

Լուրեր | 2025/09/04 08:07

Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

Հավաքները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը։

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։ Ըստ այդմ, հավաքները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը