Հարսնացուի՝ Նադին Ֆարահաթի խոսքով, ամեն ինչ տեղի է ունեցել խնջույքի կեսերին։
«Դա մեր երջանիկ և անմոռանալի օրն էր։ Մենք նույնիսկ չէինք կարող պատկերացնել, որ նման բան կպատահի»։
Տեսախցիկների տեսագրություններում երևում է, թե ինչպես է սևազգեստ տղամարդը քայլում դահլիճում, խոսում հեռախոսով, ապա մտնում պարահանդեսային դահլիճ, պատվիրում բարում և գնում դեպի նվերների տուփը։ Ինչ-որ պահի նա խոնարհվում է, վերցնում տուփը և վազում կողքի դռնից։ Դրսում նրան արդեն սպասում էր սև Mercedes-Benz, որով նա անհետանում է։
Երաժշտությունը դադարել է, հյուրերը սառել են, և հարսնաքույրերից մեկը առաջինը նկատել է գողին փախչելիս։ Փեսացու Ջորջ Ֆարահատը խոստովանել է. «Խնջույքը հրաշալի էր, մինչև այն պահը, երբ դա տեղի ունեցավ»։
Զույգը շեշտել է, որ հատուկ վճարել են անվտանգության համար, բայց ներխուժողին հաջողվել է աննկատ անցնել։ Նորապսակների գնահատականներով՝ վնասը կազմել է 80-ից 100 հազար դոլար։

