ABNews

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել Մարսելի քաղաքապետի հետ

Լուրեր | 2025/09/13 11:07

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել Մարսելի քաղաքապետի հետ

Կողմերն անդրադարձել են Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության փաստաթղթի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորություններին

Աշխատանքային այցով Մարսելում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Մարսելի միջև բարեկամական երկարամյա կապերը, ինչպես նաև քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Կողմերն անդրադարձել են Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության փաստաթղթի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև երկու քաղաքների միջև նոր նախաձեռնություններն ու արդյունավետ ծրագրերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը