Որոշումն ընդունվել է աճող գործազրկության ռիսկի պայմաններում։ Ֆեդի նախագահ Ջերոմ Փաուելն ընդգծել է, որ աշխատաշուկան թուլանում է, մասնավորապես սևամորթների շրջանում գործազրկությունը աճել է, իսկ աշխատանքային շաբաթը կրճատվել է։ Հոկտեմբերի և դեկտեմբերի նիստերին սպասվում են նոր տոկոսադրույքային նվազումներ։
Թեև սա որոշակի քայլ է այն ուղղությամբ, ինչ պահանջում է նախագահ Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ չի համապատասխանում նրա ակնկալած կտրուկ նվազումներին։ Նորանշանակ խորհրդի անդամ Սթիվեն Միրանն այս հարցով դեմ է քվեարկել՝ ակնարկելով ավելի խորը կրճատումների անհրաժեշտություն։
Աղբյուրը` Reuters

