ABNews

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-օգոստոս

Լուրեր | 2025/10/30 10:10

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-օգոստոս

2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 48․84%-ով կամ 4․8 մլրդ դոլարով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5․0 մլրդ դոլար։


2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 48․84%-ով կամ 4․8 մլրդ դոլարով։


Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։


Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 7․92%-ով կամ 158․9 մլն դոլարով և կազմել 1․85 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․95%-ը։


Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 1․26 մլրդ դոլար, -70․79% կամ -3․1 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 25․18%-ը։


Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 430․6 մլն դոլար, -48․73% կամ -409․4 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․61%-ը։

 

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը