«Ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին իրականացվում են հովացման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն։ Աղբավայրում մոբիլիզացված են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցների ջրատար մեքենաները, իսկ քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների կողմից նշված հատվածներում կատարվում են հողային աշխատանքներ։
Աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը»,– գրել է նա։

