Ողջունելով Երևան քաղաքի կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սիրով հրավիրում է Երևանի բնակիչներին մասնակցելու նոր պիլոտային ծրագրի՝ ուղղված էլեկտրոնային թափոնների կառավարմանը։
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսված էկոլոգիական ծրագրերից մեկը կիրականացվի Էլեկտրոնային թափոնների գործածման լիցենզիա ունեցող Վեգա կազմակերպության հետ համատեղ։
- Ծրագրի մեկնարկը՝ օգոստոսի 9-ին,
- Տևողությունը՝ 3 ամիս։
Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9ին՝ ժամը 11։00-13։00-ին, Մհեր Մկրտչյանի հրապարակում (Մերգելյանի անվան այգու հարևանությամբ), իսկ ժամը 15։00-17։00-ին՝ Արթուր Կարապետյանի այգում (Շենգավիթ մետրո կայարանի հարևանությամբ)
Ծրագրի նպատակն է կարճ ժամանակում ապահովել էլեկտրոնային թափոնների վերահսկելի ու տեսակավորված հավաքագրում Երևանի հասարակական վայրերում։
Հատուկ կահավորված կետերում տեղադրվելու են տեսակավորման արկղեր՝ յուրաքանչյուրն իր ճշգրիտ նշանակությամբ։
Նախատեսվում է ընդունել հետևյալ տեսակի էլեկտրոնային թափոններ՝
- Մարտկոցներ,
- Բջջային հեռախոսներ,
- Խոհանոցային սարքեր (ներառյալ միկրոալիքային վառարաններ),
- Այլ փոքր չափսի էլեկտրոնային իրեր։
Տեղում մշտապես ներկա կլինեն հատուկ պատրաստված աշխատակիցներ՝ օգնելու և վերահսկելու թափոնների ճիշտ դասակարգման և փոխանցման գործընթացը։

