ՀՀ–ում էլեկտրամոբիլները կկարողանան լիցքավորել առանց նոր հաշվիչ տեղադրելու։
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում և կներկայացվի լիագումար նիստերի քննարկմանը:
Օրենսդրական փոփոխություններով քաղաքացիները և բիզնեսը կկարողանան լիցքավորիչներ տեղադրել առանց առանձին բաժանորդային պայմանագրի:

