Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանման խթանման ծրագրերի ամփոփաթերթ է հրապարակել, որտեղ տնտեսվարողները կարող են ծանոթանալ արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերին։
Էկոնոմիկայի նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքների ու սահմանափակումների ֆոնին Հայաստանի կառավարությունն արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
Կառավարությունն արդեն իսկ տնտեսվարողներին արտահանման հարցում աջակցելու մի շարք ծրագրեր է ընդունել, որոնց կարող եք ծանոթանալ ամփոփաթերթում։

