Հիմնական ցուցանիշները հետևյալն են․
- Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը փողի զանգվածին (D1) կազմել է 30.0%, ինչը 9.2 տոկոսային կետով պակաս է, քան 2024-ի նույն ժամանակահատվածին։
- Նույն ցուցանիշը ընդհանուր ավանդների և փոխառությունների նկատմամբ (D2) կազմել է 35.2%՝ 9.3 տոկոսային կետով անկումով։
- Ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռը (D3) կազմել է 41.1%, ինչը 15.1 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համեմատ։
- Ժամկետային ավանդների դեպքում (D4) ցուցանիշը կազմել է 41.8%, նվազելով 5.3 տոկոսային կետով։
- Միևնույն ժամանակ արտարժույթով տրամադրված վարկերի բաժինը ընդհանուր վարկերում (D5) աճել է 1.3 տոկոսային կետով և կազմել 31.0%։

