Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Import նոր վարկատեսակի ներդրման մասին, որն ուղղված է ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական կարիքների բավարմանը։ Ֆինանսավորումը կարող է ուղղվել ներմուծման նպատակով իրականացվող միջազգային փոխանցումների իրականացման համար՝ ապահովելով գործարքների առավելագույն թափանցիկություն, վերահսկելիություն և արագություն Բանկի ու բիզնեսի համար։
«Հայաստանի ներմուծման
ծավալները վերջին տարիներին ապահովել են կայուն աճ՝ 2024թ. հասնելով մոտ 17․1 մլրդ դոլարի։ Ցուցանիշի զգալի մասը բաժին
է ընկնում փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք հաճախ են բախվում դժվարությունների
ֆինանսական կանխատեսելիություն ապահովելու հարցում։ Converse Import պրոդուկտի ներդրմամբ
մենք ներմուծողներին ենք
առաջարկում այդ խնդիրների արագ
լուծումը, որը չի պահանջում բարդ ընթացակարգեր: Նախատեսված չեն նաև թաքնված վճարներ»,–
ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ ՓՄՁ ֆինանսավորումը և տնտեսության այդ հատվածի
ձեռնարկությունների զարգացման ու ընդլայնման հնարավորությունների ստեղծումը Բանկի ռազմավարական
առաջնահերթություններից է:
«Converse
Import»-ը հասանելի է ինչպես Կոնվերս Բանկի, այնպես էլ այլ բանկերի հաշվետեր հաճախորդների
համար՝ պայմանով, որ վերջիններս ունեն բավարար հաշվի/հաշիվների շրջանառություն և պատշաճ
վարկային պատմություն: Ֆինանսավորման առավելագույն գումարը 100 միլիոն ՀՀ դրամն է կամ
համարժեք արտարժույթը, մարման ժամկետը մինչև 24 ամիս է։ Հայտի ուսումնասիրման և վաղաժամկետ
մարման վճարներ նախատեսված չեն:
Նշվել է, որ այս նոր վարկատեսակի ներդրմամբ Կոնվերս Բանկը վերահաստատում է
իր հանձնառությունը,
այն է՝ տնտեսության իրական հատվածին,
այդ թվում՝ ներմուծմամբ զբաղվող բիզնեսներին տրամադրել նպատակային և հարմարեցված ֆինանսական
լուծումներ։
Մանրամասն՝ ….., 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ

