«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն սեպտեմբերի 24-ին կայացած հոբելյանական միջոցառմամբ նշեց Հայաստանում իր գործունեության 30-ամյակը՝ վերահաստատելով երկրում իր երկարաժամկետ հանձնառությունը և շարունակական ներդրումներն՝ ուղղված տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, մատակարարների աջակցմանն ու համայնքների զարգացմանը։ 30 տարի զարգանալով միասին
Steward Redqueen ընկերության կողմից 2025 թվականին անցկացված տնտեսական ազդեցության վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանում Կոկա-Կոլա Համակարգի գործունեությունը երկրի ՀՆԱ-ին ապահովել է շուրջ 111,4 մլն եվրոյի ներդրում, նպաստել՝ մոտ 3 800 ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը, իսկ տեղական մատակարարներից կատարված գնումների ծավալը կազմել է մոտ 22 մլն եվրո։ 2025 թվականին «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի համայնքային նախաձեռնություններն ընդգրկել են շուրջ 114 100 շահառուի՝ աջակցելով երիտասարդներին, շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերին։
«Կոկա-Կոլա ՀԲՔ» Ընկերությունների Խմբի Գլխավոր գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչն ասաց․ «Երբ 30 տարի առաջ «Կոկա-Կոլա ՀԲՔ»-ն մուտք գործեց Հայաստան, մենք երկրում ներդրումներ կատարող առաջին բազմազգ ընկերություններից էինք։ Այդ որոշումն արտացոլում էր մեր հավատը Հայաստանի ներուժի նկատմամբ, և այսօր մեր վստահությունը Հայաստանի հանդեպ առավել ամուր է, քան երբևէ»։
2026–2030թթ․ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նախատեսում է Հայաստանում կատարել ևս 30,7 մլն եվրոյի ներդրում՝ շարունակելով 2022–2025 թվականներին իրականացված ավելի քան 14,2 մլն եվրոյի ներդրումները։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Ուկրաինա, Հայաստան և Մոլդովա» Բիզնես Միավորի Գլխավոր տնօրեն Դուշան Միտրևն ասաց․ «Հայաստանը մեր տարածաշրջանային բիզնեսի կարևոր մասն է՝ շնորհիվ տեղական բարձրակարգ մասնագետների, նվիրված գործընկերների և այն համայնքների հետ ձևավորված ամուր կապերի, որոնց մենք ծառայում ենք։ Ավելի քան երեք տասնամյակ շարունակ այս հարաբերությունները մեզ օգնել են կայուն զարգացում ապահովել»։
«Մենք շարունակելու ենք զարգացնել մեր գործունեությունը Հայաստանում, աջակցել մեր հաճախորդներին և արժեք ստեղծել մեր աշխատակիցների, գործընկերների ու համայնքների համար»։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը նշեց․
Հոբելյանական միջոցառումը նվիրված էր «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության 30-ամյա պատմությանը, գործընկերություններին և համայնքային նախաձեռնություններին։ Միջոցառումը տեղի ունեցավ «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի «One&Only Theatre»-ում, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախումբը, ինչպես նաև ներկայացվեց «Seven Wonders Show» հատուկ շոու-ծրագիրը։ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԲՔ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ Ընկերության մասին
Ընկերությունը հանձնառու է կայուն արժեք ստեղծել իր աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների, սպառողների և համայնքների համար՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը և նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն իր ներդրումն ունի նաև «Կոկա-Կոլա ՀԲՔ» Խմբի կայուն զարգացման ավելի լայն օրակարգում, որն արժանացել է համաշխարհային ճանաչման․ 2025 թվականին «Կոկա-Կոլա ՀԲՔ» Խումբն իններորդ անգամ ճանաչվել է ըմպելիքներ արտադրող ամենակայուն ընկերությունն աշխարհում ՝ ըստ Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսի։ *գովազդ |
ABNews
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում
Գործընկերային նյութեր | 2026/09/29 14:44

Տարածել
Կարդացեք նաեւ

Գործընկերային նյութեր | 2026/10/14 19:01
Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա
Սեպտեմբերին համաշխարհային պարտատոմսերի շուկաները ճնշման տակ էին՝ գնաճի շուրջ մտահոգությունների և կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացման ազդակների հետևանքով։ Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների շուկայում համաշխարհային պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը մոտեցել է 4%-ին՝ հասնելով 2007 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Կենտրոնական բանկերի քաղաքականության խստացումն ու...

Գործընկերային նյութեր | 2026/10/14 13:54
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում
Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Երևանի Գրիգոր Գուրզադյանի անվան 163 և Երևանի Զորայր Խալափյանի անվան 156 հիմնական դպրոցներին հանձնեցին «Տիեզ...

Գործընկերային նյութեր | 2026/10/13 17:14
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Գործընկերային նյութեր | 2026/10/13 16:55
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։Այսօր ընկերությունն արտադրում է դռներ, պատուհաններ, ֆասադային, ալյումինե և մետաղական տարբեր կոնստրուկցիաներ։ Ընկերության տնօրեն Ալեքսանդր Բասենցյանի խոսքով՝ բիզնեսի կայուն զարգացման հիմքում ոչ միայն արտադրանքն է, այլև հաճախորդնե...







