ABNews

Ճամբարակի վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Լուրեր | 2026/08/26 13:33

Ճամբարակի վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է:

Քննչական կոմիտեն վրաերթի դեպքի առիթով նախաձեռնվելէ քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: Տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը