Տեղական
▪️ 1000 խոշոր հարկ վճարողներից բյուջե է վճարվել ավելի քան 986 մլրդ դրամ
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025-ի առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 986.07 մլրդ դրամ, ինչը 85.67 մլրդ դրամով ավելի է 2024-ի նույն ցուցանիշից։
▪️ Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45%-ով
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հունվար-հունիսին արտաքին առևտրի ծավալը կազմել է 9.67 մլրդ դոլար։ Արտահանման կրճատումը կազմել է 52.8%՝ հասնելով 3.75 մլրդ դոլարի, ներմուծման նվազումը՝ 38.6%։
▪️ Արտահանման թույլտվություն է ստացել ծաղիկ արտադրող ևս 5 ընկերություն
ՍԱՏՄ-ի և Ռոսսելխոզնադզորի համատեղ տեսահսկմամբ թույլտվություն է տրվել ևս 5 ընկերության՝ արտահանելու ծաղիկներ Ռուսաստան։ Ընդհանուր արտոնագրված տնտեսվարողները՝ 14։
▪️ Ներդրումային ընկերությունների ակտիվները 2025-ի հունիսին կազմել են 236.5 մլրդ դրամ
Կենտրոնական բանկի տվյալներով՝ ակտիվների աճը կազմել է 15.6%՝ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ։
Միջազգային
▪️ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պայմանավորվել են նոր առևտրային գործարքի շուրջ
Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերի միասնական դրույքաչափը կսահմանվի 15% մակարդակում։ ԵՄ-ն պարտավորվել է ԱՄՆ-ից գնել զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա։
▪️ Կատարը սպառնացել է ԵՄ-ին գազի մատակարարումների կրճատմամբ
Պատճառն է ԵՄ-ի՝ հարկադիր աշխատանքի և բնապահպանական վնասի վերաբերյալ սահմանված պատշաճ ուսումնասիրության օրենքը։ Կատարը Եվրոպայի ՀԲԳ մատակարարումների 12-14%-ն է ապահովում։
▪️ Վրաստանում բնակարանների գները շարունակում են աճել
2025-ի առաջին եռամսյակում բնակարանների գների ինդեքսն աճել է 2.2%։ Թբիլիսիում 1 քմ գինը մոտեցել է 4300 լարիի։
▪️ ԵՄ-ում 2025-ի առաջին կիսամյակում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 1.9%-ով
Վաճառքն ընկել է Գերմանիայում (4.7%), Ֆրանսիայում (7.9%) և Իտալիայում (3.6%), սակայն աճել է Իսպանիայում՝ 13.9%։
Հետաքրքիր

