Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.07 դոլարով (0.1%)՝ հասնելով մեկ բարելի համար 67.37 դոլարի։ Հինգշաբթի օրը պայմանագիրը նվազել է 0.51 դոլարով (0.8%)՝ հասնելով մեկ բարելի համար 67.44 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) հոկտեմբեր ամսվա WTI հում նավթի ֆյուչերսների գինը նվազել է 0.14 դոլարով (0.22%)՝ հասնելով մեկ բարելի համար 63.43 դոլարի։ Նախորդ նստաշրջանում այս պայմանագրերը նվազել են 0.48 դոլարով (0.8%)՝ հասնելով մեկ բարելի համար 63.57 դոլարի։

