ABNews

Bloomberg-ը հայտարարել Է եվրոգոտում ռեցեսիա սկսվելու ամենաբարձր ռիսկի մասին

Լուրեր | 2022/08/16 08:01

Bloomberg-ը հայտարարել Է եվրոգոտում ռեցեսիա սկսվելու ամենաբարձր ռիսկի մասին
Եվրոգոտում ռեցեսիա սկսվելու ռիսկը գնահատվում Է որպես ամենաբարձրը 2020 թվականի նոյեմբերից ի վեր, տնտեսական անկումը հաջորդ 12 ամսում վրա կհասնի 60 տոկոս հավանականությամբ: Հայտնել են Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետները: Եվրոգոտու ամենախոշոր տնտեսությունում՝ Գերմանիայում, նշել են տնտեսագետները, արդեն այս եռամսյակում կարող Է լճացում սկսվել: Գնաճը այս տարի տնտեսագետների գնահատումներով, միջին հաշվով կկազմի մոտ 8 տոկոս, ինչը կրկնապատիկ բարձր Է Եվրոպայի կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշից, որը կանխատեսում Է 4-տոկոսանոց շեմը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը