ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի հետ։
Կողմերն ընդգծել են հայ–հունական բարեկամական հարաբերությունների և պատմական ընդհանրությունների կարևորությունը՝ մշակութային կապերը խորացնելու գործում։
Քննարկվել են համատեղ ծրագրեր՝ մշակութային փոխանակում, միջթանգարանային համագործակցություն, համատեղ ցուցահանդեսներ, ֆիլմարտադրություն, մշակութային ժառանգության պահպանում և փորձի փոխանակում։
Հանդիպմանը ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝
Մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր
Ապօրինի մշակութային արժեքների շրջանառության կանխարգելման համաձայնագիր
Հուշագրեր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահի, ինչպես նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հունաստանի կինոկենտրոնի միջև։

