Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 120․6 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 22․4 մլրդ ՀՀ դրամ ծավալով։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 195% աճ նախորդ
տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 23․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1732
գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 204 կորպորատիվ
պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ
առողջ պահանջարկը։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է շուրջ 591․5 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 470 մլրդ
ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը
աճել է 287%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 170 գործարք։
Ռեպո գործարքների
ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 18.1 մլրդ ՀՀ դրամ: Ապրիլ ամսին կնքվել է 200 ռեպո գործարք, ինչը
գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 221%-ով։
Ապրիլին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 5
գործարք՝ շուրջ 364 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել
է 370․75-ից
376․5 դրամի միջակայքում։
Ամսական տվյալների համեմատական
գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

