2026-ին Apple-ը պատրաստվում է զգալի փոփոխությունների iPhone-ի մոդելային շարքում։ Ըստ ETNews-ի, ընկերությունը կդադարեցնի հիմնական iPhone-ի արտադրությունը՝ այն աստիճանաբար փոխարինելով iPhone 17e-ով և iPhone 18e-ով։
Այս քայլը միտված է մոդելների շարքը պարզեցնելուն, քանի որ նույն ժամանակ Apple-ը պատրաստվում է ներկայացնել երկու նորույթ՝
ծալվող iPhone (Fold)
գերբարակ iPhone Air
Ինչ է փոխվելու.
iPhone Pro և Pro Max շարունակում են թողարկվել։
iPhone Air-ը կփոխարինի ներկայիս iPhone Plus մոդելին։
Ծալվող iPhone-ը կդառնա հիմնական տարբերակը։
Ընկերությունը նաև նախատեսում է նոր ռազմավարություն․ սկզբում վաճառքի կհանձնվեն բարձրարժեք պրեմիում մոդելները, իսկ ավելի մատչելի տարբերակները հասանելի կդառնան մոտ կես տարի անց։

