Apple-ը պայմանավորվելու վերջին փուլում է JPMorgan Chase-ի հետ` իր կրեդիտ քարտերի ծրագիրը՝ Apple Card-ը, նրան վստահելու հարցում։ Եթե համաձայնագիրը կայանա, ապա այն կփակի Apple-ի համագործակցության էջը Goldman Sachs-ի հետ։
Ըստ The Wall Street Journal-ի՝ բանակցությունները ինտենսիվացել են հատկապես վերջին ամիսներին, և Apple-ը արդեն JPMorgan-ը համարում է իր հիմնական թեկնածուն՝ որպես նոր գործընկեր։
JPMorgan-ը, որն այսօր համարվում է սպառողական ֆինանսների առաջատարը, այս գործարքով ամրապնդում է իր դիրքերը նաև տեխնոլոգիական հարթակում։
Աղբյուրը՝ The Wall Street Journal

