Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հավելել է, որ Կենտրոնական բանկը, հիմնվելով սրա վրա, այս պահին որևէ ռիսկ չի տեսնում։ Գալստյանը դա բացատրել է նրանով, որ երկրում տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Կենտրոնական բանկը իր վերջին զեկույցներում գրել է անշարժ գույքի շուկայում գների նվազման հնարավոր ռիսկերի մասին։

