Հուլիսյան զբաղվածության թույլ ցուցանիշների հրապարակումից հետո ԱՄՆ դոլարը ուրբաթ գրանցեց տարվա ամենախոշոր օրական անկումներից մեկը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հուլիսին ստեղծվել է ընդամենը 73 հազար նոր աշխատատեղ՝ էականորեն զիջելով 110 հազարանոց կանխատեսմանը։
Արդյունքում, ԱՄՆ դոլարի ինդեքսը նվազեց 1.23%-ով՝ հասնելով վերջին երկու ամսվա նվազագույնին՝ 98.80։ Դոլարն ուժեղ արժեզրկվեց իենի համեմատ՝ իջնելով 2.23%-ով՝ մինչեւ 147.37։ Իսկ եվրոն ամրապնդվեց՝ հասնելով 1.1571 դոլարի` գրանցելով ամսվա ամենամեծ օրական աճը։
Աղբյուրը՝ Reuters

