Նորագավիթի խաչմերուկում կկառուցվի էստակադա. կբարելավվի երթևեկության անվտանգությունը և հոսքն արդյունավետ կկազմակերպվի
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում նախատեսվում է էստակադայի (բարձրացված ճանապարհային հանգույցի) կառուցում։
Նպատակն է՝
Բարելավել երթևեկության կազմակերպվածությունն խիտ տրանսպորտային հոսքով խաչմերուկում
Կրճատել տրանսպորտային ուշացումները
Նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը
Ապահովել հետիոտնի անվտանգ տեղաշարժը
Ինչ փուլում է նախագիծը
Նախագծային փուլը ավարտված է
Ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն
Այս պահին ընթացքի մեջ են հանրային ներդրումային ծրագրի մշակման աշխատանքները, ինչպես նաև այլ տեխնիկական և ֆինանսական գործընթացներ
Ինչ կտա էստակադան
Այս նոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա երթևեկությունը կազմակերպել բազմամակարդակ համակարգով, ինչը կնպաստի
Մայրուղու և մերձակա փողոցների բեռնաթափմանը
Ավտոմեքենաների հոսքի շարունակականությանը
Էկոլոգիական ազդեցության նվազեցմանը՝ պակաս վառելիք և կանգառներ



Երևանի քաղաքապետարանը շեշտում է, որ այս նախագիծը երկարաժամկետ ներդրում է քաղաքային անվտանգ ու ժամանակակից երթևեկության համակարգի ձևավորման գործում։

