ABNews

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,789 դրամ

Լուրեր | 2023/11/02 06:50

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,789 դրամ
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,789 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 16.6% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.0%-ով և կազմել 198,022 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 17.9%-ով և կազմել 289,245 դրամ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը