Microsoft-ի Commercial Cloud հատվածի եկամուտը, որը ներառում է ամպային ծառայությունների վաճառքը, գրանցել է 40 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 21% տարեկան աճ է, սակայն պակաս է Ուոլ Սթրիթի՝ 41.1 միլիարդ դոլարի ակնկալիքներից: Microsoft-ի Intelligent Cloud բիզնեսը, որը ներառում է իր Azure պլատֆորմը, ունեցել է 25.5 միլիարդ դոլար եկամուտ՝ Ուոլ Սթրիթի 25.8 մլրդ դոլար սպասումների համեմատ: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունվարի 30-ի դրությամբ կազմել է 415 ԱՄՆ դոլար:
Առաջին եռամսյակի համար Amazon-ի ուղեցույցը բավականին ցածր էր Ուոլ Սթրիթի կանխատեսման միջին կետից: Ըստ ընկերության, առաջին եռամսյակի եկամուտը կկազմի 151-155 միլիարդ դոլար՝ վերլուծաբանների 158 մլրդ դոլար կանխատեսման համեմատ, ինչը պայմանավորված է արտարժույթի փոխարժեքների անբարենպաստ ազդեցությամբ:Ընկերութունը նախատեսում է 2025 թվականին իրականացնել 105 միլիարդ դոլարի կապիտալ ներդրումներ, որոնց մեծ մասը կուղղվի արհեստական բանականության և տվյալների կենտրոնների զարգացմանը:
Amazon-ը շարունակում է մնալ ամպային ենթակառուցվածքների ամենամեծ մատակարարը, մինչդեռ մրցակիցներ Microsoft-ի և Google-ի ամպային վաճառքների սպասումները չեն արդարացել: Microsoft-ը գրանցել է 40 միլիարդ դոլար եկամուտ՝ 41.1 միլիարդ դոլար կանխատեսման համեմատ, իսկ Google-ը՝ 11.9 միլիարդ դոլար՝ 12.1 միլիարդի համեմատ: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 6-ի դրությամբ կազմել է 238 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 
