Getty Images և Shutterstock ընկերությունները պաշտոնապես հայտարարել են միաձուլման մասին, որը կստեղծի 3.7 միլիարդ դոլար արժողությամբ վիզուալ բովանդակության համատեղ գրադարան։ Այս քայլը նպատակ ունի ուժեղացնել իրենց դիրքերը վիզուալ բովանդակության ոլորտում, հատկապես գեներատիվ արհեստական բանականության (AI) արագ զարգացման ֆոնին։
Ինչպե՞ս է կազմավորվելու նոր ընկերությունը
Bloomberg-ի տվյալներով՝ միաձուլման մասին առաջին լուրերը հայտնվել էին հունվարի սկզբին, բայց որոշ մասնագետներ կասկածում էին, որ Getty Images-ը կարող է հրաժարվել ձեռքբերումից։ Այնուամենայնիվ, հայտարարության պաշտոնականացման արդյունքում երկու ընկերությունները միավորում են իրենց ռեսուրսները՝ դառնալով ոլորտի առաջատար։ Շուկայում հետագա գործունեությունը կազմակերպվելու է հետևյալ կերպ.- Shutterstock-ը կշարունակի գործել առանձին ծառայություն՝ իր ներկայիս վեբկայքով։
- Բաժնետերերին կտրամադրվի ընտրություն՝ ստանալ կանխիկ գումար, Getty-ի բաժնետոմսեր կամ դրանց համակցություն իրենց բաժնետոմսերի դիմաց։
- Նորաստեղծ ընկերությունը ղեկավարելու է Getty-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Փիթերսը։
Միաձուլման տնտեսական ազդեցությունը
Հայտարարությունից անմիջապես հետո երկու ընկերությունների բաժնետոմսերը զգալի աճ գրանցեցին․- Shutterstock-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 22.7%-ով,
- իսկ Getty-ի բաժնետոմսերը՝ 39.7%-ով։

