- Paradigm-ը դարձել է տեխնոլոգիական ստարտափներում ներդրումների վերադարձի (ROI) առումով վենչուրային կապիտալի լավագույն 5 ամենահաջողակ ընկերությունների վարկանիշի միանձնյա առաջատարը։ Այն մասնակցել է 66 ներդրումային փուլերի՝ $5,37 միլիարդ ընդհանուր գումարով, միջին մասնավոր ROI-ը կազմել է 34,49 անգամ, իսկ մանրածախը՝ 19,55 անգամ: Բլոկչեյն ծառայությունների ոլորտում իրականացվող նախագծերը կազմել են ընդհանուր ներդրումների 30%-ը։
- Jump Crypto-ն վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այն 57 ֆինանսավորման փուլերում ներդրել է $1,41 մլրդ։ Մասնավոր ROI-ը կազմել է 34,23x, իսկ մանրածախ ROI-ն՝ 6,95x: Ընկերությունը շեշտը դրել է ապակենտրոնացված ֆինանսների ոլորտում ստարտափների վրա։
- Coinbase Ventures-ը զբաղեցրել է երրորդ տեղը՝ $7,17 միլիարդի ներդրում կատարելով 241 ֆինանսավորման փուլերում: Բլոկչեյն ծառայությունները ընկերության հիմնական հետաքրքրությունն էին, որոնք կազմում էին ընդհանուր ներդրումների 27%-ը։ Մասնավոր ROI-ը կազմել է 8,68x, իսկ մանրածախ ROI-ն՝ 4,74x:
- Multicoin Capital-ը և Framework Ventures-ը զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը: Multicoin Capital-ը ներդրել է $3,31 մլրդ, իսկ Framework Ventures-ը՝ $953 մլն։
ABNews
Paradigm-ը կրիպտոարժույթի շուկայում ամենահաջողակ վենչուրային ընկերությունն է
Լուրեր | 2023/10/11 05:22

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/22 12:56
Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ
Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի նշանակում, որ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը բացառվում է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Լուրեր | 2026/08/22 12:53
Ռուսաստանն Ադրբեջանով Հայաստան է ուղարկել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել բեռների հերթական խմբաքանակը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը

Լուրեր | 2026/08/22 12:50
ԱԳՆ-ն չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած 902 քաղաքացիների վերադարձի ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել
ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից

Լուրեր | 2026/08/22 11:30
TikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործով
TikTok-ի և ByteDance-ի դեմ հայցը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել էր 2024 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Ամերիկյան իշխանություններն ընկերություններին մեղադրել են 13 տարեկանից փոքր միլիոնավոր օգտատերերի մասին «հսկայական ծավալի տվյալներ» հավաքելու մեջ՝ առանց ծնողների անհրաժեշտ համաձայնության, ինչը խախտում է 2000 թվականից գործող Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին...

