«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում (CNCA)» ծրագրի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ «Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ» անվանմամբ։
Դրամաշնորհային մրցույթի նպատակն է միաժամանակ նպաստել գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կլիմայի փոփոխություններին ադապտացմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում․
- Գյուղական տուրիզմ (հյուրատների կառուցում կամ վերակառուցում, թեմատիկ տուրերի իրականացում)
- Օրգանական գյուղատնտեսության աջակցություն (օրգանական սերտիֆիկացում, վայրի հավաք, մեղվապահություն)
- Ջրային ռեսուրսների կայուն օգտագործում (կաթիլային ոռոգման, անձրևաջրերի օգտագործման համակարգերի ներդրում)
- Տեղական արտադրանքի աջակցություն (ներառյալ ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, սնունդ)
- Արոտավայրերի արդյունավետ կառավարում (ենթակառուցվածքների բարելավում)
Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկակակն անձինք (ներառյալ ԱՁ), ֆիզիկական անձանց խմբերը, կոոպերատիվները և այլ իրավաբանական անձինք Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերից՝
| Աղիտու |
Հացավան |
Սառնակունք |
| Ախլաթյան |
Իշխանասար |
Սպանդարյան |
| Աղվանի |
Խոտ |
Սվարանց |
| Աշոտավան |
Լոր |
Թասիկ |
| Բալակ |
Լծեն |
Տանձավեր |
| Բնունիս |
Մուցք |
Տաթև |
| Դաստակերտ |
Նժդեհ |
Տոլորս |
| Դարբաս |
Նորավան |
Տորունիք |
| Գետաթաղ |
Շաղատ |
Ծղուկ |
| Գորայք |
Շամբ |
Ույծ |
| Հալիձոր |
Շենաթաղ |
Վաղատին |
| Հարժիս |
Սալվարդ |
Որոտնավան |
|
Դրամաշնորհի չափը կարող է լինել 800․000-2․000․000 դրամ։
Ստորև ներկայացված է ծրագրին դիմելու հայտը, և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ձևաթուղթը ընդունվում է միայն հայատառ։
Մրցույթում հաղթելու դեպքում դուք պարտավորվում եք ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով։
Դիմում-հայտը լրացնելու առաջ խնդրում ենք ծանոթանալ
կանոնակարգի հետ։
Ներկայացվող բյուջեյի կանոններին և տեսքին կարող եք ծանոթանալ
այստեղ։
Կեղծ կամ կիսատ լրացված հայտերը ՉԵՆ դիտարկվի մրցույթի շրջանակում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949հեռախոսահամարով, կամ կապ հաստատել մեզ հետ
[email protected] էլ․ հասցեով։
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 31 ՄԱՅԻՍԻ 2023 թ․։
*Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։
Լրացնել հայտը