ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն
2024թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․48 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են
86.54%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում
Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 369.70%-ով կամ 5․55 մլրդ դոլարով և կազմել 7․05 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման
67.25%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 442․8 մլն դոլար, -1.04% կամ
-4․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման
4.23%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 345․7 մլն դոլար, -31.43% կամ –
158․4 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման
3.30%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 273․18 մլն դոլար, -7.13% կամ -20․97 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման
2.61%-ը։
Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 233․02 մլն դոլար, -25.36% կամ
-79․2 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման
2.22%-ը։
ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 201․4 մլն դոլար, -58.51% կամ
-283․9 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման
1.92%-ը։
Յոթերորդը Գերմանիան է՝ 201․05 մլն դոլար, -32.89% կամ -98․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման
1.92%-ը։
Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 155․9 մլն դոլար, -3.15% կամ -5․08 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման
1.49%-ը։
Իններորդը Նիդերլանդներն է՝ 99․3 մլն դոլար, +
9.91% կամ +8․96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման
0.95%-ը։
Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 61․01 մլն դոլար, -15.00% կամ -10․8 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման
0.58%-ը։
Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է
13․54%։
Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում
ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 340.48%-ով և կազմել 7․16 մլրդ դոլար, մասնավորապես,
ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 353.53%-ով և կազմել 7․11 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 18.46%-ով և կազմել 922․94 մլն դոլար։
Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.
2024թ. հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել
6․957 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +4.8 անգամ։
Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
693․1 մլն դոլար՝ -11․7%։
Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
270․1 մլն դոլար՝ -7%։
Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները
205․8 մլն դոլար է՝ -43․9%։
Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
195․96 մլն դոլար՝ -35․3%։
Ներմուծված
իտալական արտադրանքի ծավալը կազմել է
165․7
մլն դոլար՝ -3․2%։
Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
64․42 մլն դոլար՝ -15․3%։
Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
57․64 մլն դոլար՝ +10․6%։
Ներմուծված
կորեական արտադրանքի ծավալը կազմել է
55․6 մլն դոլար՝ -29․4%։
Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են
50․64 մլն դոլար՝ -77․2%։
