Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ հայտնի կդառնա մրցույթում հաղթած ընկերությունը: Այս մասին տեղեկացրեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության այսօրվա նիստին:
Նա ասաց, որ նախագիծը նախատեսում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին տրամադրել նոր նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր: Նախագիծը կարգավորում է երկրորդ բուն մրցութային փուլին վերաբերող հարցերը, որպեսզի գործընթացը ավելի որակյալ իրականացվի և ընտրվի լավագույն մատակարարը, որը կկարողանա ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին:
Փոխնախարարը նշեց, որ ծրագրի մեկնարկին շուկայի ուսումնասիրություն է իրականացվել՝ հասկանալու, թե ինչ մատակարարներ կան և ինչ առաջարկներ կարող են տրամադրել: Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը և առաջին փուլը, որտեղ ընտրվել են որակավորված թեկնածուները: Այս փուլում 5 միջազգային առաջատար ընկերություններ հայտավորումներ են ներկայացրել, որոնք ունեն փորձառություն բիոմետրիկ անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ոլորտում:
Հայտերի գնահատման փուլում ընտրվել են 3 արտասահմանյան ընկերություն՝ երկու գերմանական և մեկ ֆրանսիական: Ներկայում բանակցություններ են ընթանում, և մատակարարները առաջարկում են երկարաձգել քննարկումների փուլը՝ որպեսզի ՆԳՆ-ն ավելի հստակ ձևակերպի պահանջները:
Սարգսյանի խոսքով՝ երեք ընկերությունները իրենց առաջարկները կներկայացնեն մինչև ընթացիկ տարվա ավարտը, հաղթողը կորոշվի հաջորդ տարվա մարտին, իսկ ծառայությունների մատուցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտին:
Նա նշեց, որ 2026 թվականի մարտին պատրաստ լինելու դեպքում ծառայությունների մատուցումը կմեկնարկի, սակայն պետք է զգուշավոր լինել ժամկետների հետ կապված, քանի որ մրցույթի ընթացքում հնարավոր են բողոքարկումներ:
Փոխնախարարը հավելեց, որ սա կարևոր ուղղություն է նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ, և նախատեսվող անվտանգության կանոնները կբավարարեն բարձր ստանդարտներին:
ABNews
Հայաստանում նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգ կլինի
Լուրեր | 2024/08/08 06:58

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/19 17:36
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները:Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցել է ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բովանդակային և ենթակառուցվածքային բաղադրիչներին:Ըստ այդմ՝ իրականացվել են բո...

Լուրեր | 2026/10/19 16:55
Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ
2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը:«Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում իր համաչափ բազալտե սյուներով՝ հիշեցնելով երգեհոնի խողովակներ։ Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ցա...

Լուրեր | 2026/10/19 16:28
Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. վրիպակ է եղել
Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվում է տեղեկություն, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ դրանում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման պատճառով։«Հաղորդվում է, որ 8810 համարի խմբաքանակում հայտնաբերվել է տոլֆենպիրադ, որի կիրառումը ԵՄ-ում արգելված է։ Բացի այդ, նշվում էր, որ լյամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել է առավելագու...

Լուրեր | 2026/10/19 16:06
Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն (տեսանյութ)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ԲԸՏՄ-ից հայտնում են, որ ստուգման շրջանակներում իրականացված տեղանքի չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապա...

