Ի ՞նչ է սպասվում 21.11.2023-ին
???? ԱԺ արտահերթ նիստ
Նոյեմբերի 21-ին` ժամը 11-ին, կկայանա Ազգային ժողովի արտահերթ նիստը:
???? ԱԺ հանձանժողովի նիստ
Նոյեմբերի 21-ին` ժամը 10-ին, ԱԺ 114 սրահում տեղի կունենա Ֆինանսավարկային ևբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
???? Երևանի ավագանու նիստ
2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը:
???? Տիգրան Համասյան - Սոլո
Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը նոյեմբերի 21-ին ժամը 19։30-ին ելույթկունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հատուկ հյուր` սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմ։ Համերգի ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլոալբոմների հայտնի ստեղծագործությունները:
???? «Թումանյանը քանդակագործության մեջ» ցուցահանդես
Նոյեմբերի 21-ին ժամը 15-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կկայանա «Թումանյանըքանդակագործության մեջ» ցուցահանդեսը։ Որը նվիրվում է Հովհ. Թումանյանի հիշատակի100-րդ տարելիցին։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչ նոյեմբերի 30-ը: Մուտքն ազատ է:
???? Դրախտի զավակները – Մարսել Կարնե
Նոյեմբերի 21-ին ժամը 18-ին Ազգային գրադարանի Մեծ դահլիճում կցուցադրվի «Դրախտիերեխաները» ֆիլմը, որը կինոյի պատմության լավագույն ֆրանսիական ֆիլմերից էհամարվում, գործողությունները ծավալվում են 1830-ականների Փարիզում։
???? Ազատ ոճի ըմբշամարտի 17-րդ հուշամրցաշար
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 10-ին, Դինամո մարզադահլիճում տեղի կունենա Եվրոպայի և ԽՍՀՄՉեմպիոն, Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 17-րդ հուշամրցաշարը։ Մրցաշարին մասնակցելու են ՀՀ-ի ինչպես նաև արտ երկրներից ժամանած ուժեղագույնըմբիշներ։

