Finextra.com-ի փոխանցմամբ՝ այս անգամ Stripe-ը գնահատվել է $50 միլիարդ, ինչը զգալիորեն ցածր է 2021 թվականի մարտի ցուցանիշից, երբ ընկերությունը գնահատվել էր $95 միլիարդ։
Հիմնական ներդրողների թվում են Stripe-ի գործող բաժնետերերը՝ Andreessen Horowitz-ը, Baillie Gifford-ը, Founders Fund-ը, General Catalyst-ը, MSD Partners-ը եւ Thrive Capital-ը, ինչպես նաեւ նոր ներդրողները, ներառյալ՝ GIC-ը, Goldman Sachs Asset and Wealth Management-ը եւ Temasek-ը:
«Բիզնես վարելու համար Stripe-ն այս կապիտալի կարիքը չունի»,- ընդգծել են ընկերությունում: Ավելի շուտ, ներգրավված միջոցները կօգտագործվեն ներկայիս եւ նախկին աշխատակիցներին իրացվելիություն տրամադրելու եւ հարկային պարտավորությունները կատարելու համար՝ կապված բաժնետոմսերի տեսքով պարգեւավճարների հետ։
«Վերջին 12 տարվա ընթացքում Stripe-ի ներկայիս եւ նախկին աշխատակիցներն օգնել են ստեղծել հիմնարար տնտեսական ենթակառուցվածք միլիոնավոր ընկերությունների համար ամբողջ աշխարհում, եւ այս գործարքը նրանց հնարավորություն է տալիս օգտվել այն արժեքից, որը նրանք օգնել են ստեղծել»,- ասել է Stripe-ի համահիմնադիր եւ նախագահ Ջոն Քոլիսոնը։
«Սակայն ինտերնետ տնտեսությունը դեռ երիտասարդ է, եւ առաջիկա 12 տարիների հնարավորությունները կգերազանցեն ոչ վաղ անցյալի հնարավորությունները: Այնքան շատ բան կա բացահայտելու եւ ստեղծելու համար: Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել»,- հավելել է նա:ABNews
Stripe վճարային ընկերությունը $6,5 միլիարդի ֆինանսավորում է ներգրավել
Լուրեր | 2023/03/17 04:46

Finextra.com-ի փոխանցմամբ՝ այս անգամ Stripe-ը գնահատվել է $50 միլիարդ, ինչը զգալիորեն ցածր է 2021 թվականի մարտի ցուցանիշից, երբ ընկերությունը գնահատվել էր $95 միլիարդ։
Հիմնական ներդրողների թվում են Stripe-ի գործող բաժնետերերը՝ Andreessen Horowitz-ը, Baillie Gifford-ը, Founders Fund-ը, General Catalyst-ը, MSD Partners-ը եւ Thrive Capital-ը, ինչպես նաեւ նոր ներդրողները, ներառյալ՝ GIC-ը, Goldman Sachs Asset and Wealth Management-ը եւ Temasek-ը:
«Բիզնես վարելու համար Stripe-ն այս կապիտալի կարիքը չունի»,- ընդգծել են ընկերությունում: Ավելի շուտ, ներգրավված միջոցները կօգտագործվեն ներկայիս եւ նախկին աշխատակիցներին իրացվելիություն տրամադրելու եւ հարկային պարտավորությունները կատարելու համար՝ կապված բաժնետոմսերի տեսքով պարգեւավճարների հետ։
«Վերջին 12 տարվա ընթացքում Stripe-ի ներկայիս եւ նախկին աշխատակիցներն օգնել են ստեղծել հիմնարար տնտեսական ենթակառուցվածք միլիոնավոր ընկերությունների համար ամբողջ աշխարհում, եւ այս գործարքը նրանց հնարավորություն է տալիս օգտվել այն արժեքից, որը նրանք օգնել են ստեղծել»,- ասել է Stripe-ի համահիմնադիր եւ նախագահ Ջոն Քոլիսոնը։
«Սակայն ինտերնետ տնտեսությունը դեռ երիտասարդ է, եւ առաջիկա 12 տարիների հնարավորությունները կգերազանցեն ոչ վաղ անցյալի հնարավորությունները: Այնքան շատ բան կա բացահայտելու եւ ստեղծելու համար: Հիմա մենք պետք է շարունակենք աշխատել»,- հավելել է նա:Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/13 20:20
Հոկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
1. «Առաջիկայում պետք է կենտրոնանալ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա». Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա։Պետականության հարատևություն. Վարչապետի խոսքով՝ երբ դա տեղի ունենա, կարելի կլիլի արձանագրել, որ դ...

Լուրեր | 2026/10/13 19:24
Երևան-Լոնդոն ուղիղ չվերթները՝ քննարկման առանցքում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ա...

Լուրեր | 2026/10/13 19:19
Հոկտեմբերի 13-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀանրային սննդի բացօթյա տարածքների տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն ԵրևանումԵրևանի ավագանու որոշմամբ ամառային սեզոնը սահմանվել է 8 ամիս (տուրքը 1 քմ-ի համար 30,000 դրամից դարձել է 40,000 դրամ), իսկ ձմեռայինը՝ 4 ամիս (տուրքը 1 քմ-ի համար 30,000-ից նվազել է 20,000 դրամի):ԱՄՀ-ն պահպանել է Հայաստանի 2026 թ. տնտեսական աճի կանխատեսումը 5.5%-ի մակարդակումԱրժույթի միջազգային հիմնադրա...

Լուրեր | 2026/10/13 17:08
«STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական մոդուլը կներդրվի նաև քոլեջների մասնագիտական չափորոշիչներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությամբ մեկնարկել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում «STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի ինտեգրման և ներդրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Ծրագրի կարևոր ուղղություններից է ուսանողնե...

