ABNews

Mastercard-ի ստեղծած AI մոդելը կօգնի բացահայտել զեղծարարությունները

Լուրեր | 2024/02/06 10:49

Mastercard-ի ստեղծած AI մոդելը կօգնի բացահայտել զեղծարարությունները
Mastercard-ը հայտնել է արհեստական բանականության սեփական մոդելի ներդրման մասին, որն օգնելու է իր ցանցի հազարավոր բանկերի հայտնաբերել և կանխել կեղծ գործարքները: Ընկերությունը հայտնում է, որ իր նոր մշակված AI մոդելը՝ Decision Intelligence Pro-ն, թույլ կտա բանկերին ավելի լավ գնահատել կասկածելի գործարքներն իր ցանցում: Տեքստային մուտքագրումների փոխարեն Mastercard-ի ալգորիթմն օգտագործում է քարտապանի առևտրային պատմությունը՝ հասկանալու համար, թե արդյոք տվյալ գործարքի կատարման վայրը և բնույթը համապատասխանում են քարտապանի վարքագծին: Նոր տեխնոլոգիական լուծումը հնարավորություն կտա ֆինանսական հաստատություններին 20%-ով բարելավել քարտային զեղծարարությունների բացահայտման ցուցանիշը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը