«Ամեն դեպքում, վճարովի վերադարձը, հավանաբար, ամբողջությամբ չի չեղարկվի, քանի որ այդ դեպքում կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»,- «Ռուսական մանրածախ առևտրի շաբաթ 2023» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է նա։Ինչպես տեղեկացնում է Tass.ru-ն, Բակալչուկը հավելել է, որ ընկերությունը փորձում է հարգել բոլոր կողմերի շահերը․ մի կողմից, հաճախորդը կարող է շատ ապրանքներ պատվիրել, քանի որ չի կարող միշտ գուշակել, թե արդյոք տվյալ ապրանքը համապատասխանում է իր չափսերին։ Մյուս կողմից, չպետք է մոռանալ հարթակ վաճառողների շահերի մասին․ նրանք տուժում են, քանի որ ապրանքները շատ են տեղափոխվում մի կետից մյուս կետ, նաև մարդիկ շատ են փորձում դրանք։ 2021-ից հարթակում գործում է պատասխանատու գնումների ծրագիր, որի շրջանակում ապրանքներ քիչ վերադարձնող գնորդները չեն վճարում հետադարձ առաքման ծառայության համար։ Բացի դրանից, թերի ապրանքների հետադարձ տեղափոխման ծառայությունը շարունակում է մնալ անվճար։ Թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով աշխատելու շրջանակում Wildberries-ը նաև նախատեսում է էքսկուրսիաներ կազմակերպել իր պահեստներ: Բակալչուկի խոսքով՝ Wildberries-ը որակական փոփոխությունների է սպասում նաև սպառողների հետ շփման և մոտ ապագայում նրանցից արձագանք ստանալու առումով։ Մայիսի 24-ից Wildberries-ը նաև մինչև 2% նվազեցրել է իր առևտրային միջնորդավճարը տեղական ձեռներեցների համար, որոնք առցանց հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք:
ABNews
Կչեղարկի ՞ Wildberries-ը ապրանքների վճարովի վերադարձի ծառայությունը
Լուրեր | 2023/06/01 09:15

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/14 11:26
Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է 2.2 անգամ
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտարարել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում (մինչև հունիսի 1-ը) Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 2.2 անգամ։Ինչու է դա կարևոր. Երկկողմ առևտրի ավելի քան կրկնակի աճը վկայում է դեպի Եվրոպական միության շուկաներ հայկական ապրանքնե...

Լուրեր | 2026/10/14 11:23
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան 161.5 կմ հատվածի մանրամասն նախագծման քայլերը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության և ծրագրերի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարության մասնագիտական խմբին՝ փոխնախարար Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ:Ինչու է դա կարևոր. Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Արտաշատ-Սիսիան հատվածը հանդիսանում է ամենախոշոր և բարդ ենթակառուցվածքայ...

Լուրեր | 2026/10/14 11:17
Նպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունը․ հանդիպում ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարների շուրջ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար կապերի զարգացման, հ...

Լուրեր | 2026/10/14 11:08
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ենթակառուցվածքների, տնտեսական դիվերսիֆիկացման և COP17-ի հարցերը
Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ:Ինչու է դա կարևոր. Հանդիպումը առանցքային է Հայաստան-ԱԶԲ երկարամյա գործընկերության ընդլայնման, տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվ...

