ABNews

Որ դեպքում արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի

Լուրեր | 2024/03/03 06:38

Որ դեպքում արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծը։ Նշենք, որ այն վերաբերվում է արտագնա աշխատանքի մեկնողների համար կիրառվող հարկային քաղաքականությանը․ «Առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից հաշվետու տարվա ընթացքում ՀՀ-ից դուրս ստացված նշված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը»,- ասվում է նախագծի մեջ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ում

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը